Docstoc

3 lateral Service contract - DOC

Document Sample
3 lateral Service contract - DOC Powered By Docstoc
					ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ք.Երևան “-----“”----------“2009թ.

”Հայկական Նախագծերի Ղեկավարման Ասոցիացիա” Հասարակական Կազմակերպության (ՀՆՂԱ ՀԿ), գրանցված ՀՀ, ք.Երևան 00 , Արցախի 24 հասցեով, ի դեմս տնօրեն Ալբերտ Պողոսյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից (այսուհետև՝ “Միջնորդ”), ՀՀ քաղաքացի, Հակոբ Գագիկի Մնացականյանը անձնագիր (այսուհետև՝ “Կատարող”) երկրորդ կողմից և AG0517783 (012)

…………………, ի դեմս գլխավոր տնօրեն ………………… երրորդ կողմից (այսուհետև՝ “Պատվիրատու”), որը գործում է իր կանոնադրության համաձայն, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին՝ 1. Պայմանագրի առարկան Սույն պայմանագրի համաձայն Կատարողը, Միջնորդի վերահսկման տակ, պարտավորվում է կատարել սույն պայմանագրի Հավելվածներում նշված աշխատանքները այսուհետ` Ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել մատուցված Ծառայությունները և վճարել դրանց դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով: Միջնորդը երաշխավորում է Պատվիրատուին, որ Կատարողը սահմանված կարգով և ժամանակին կմատուցի Ծառայությունները Պատվիրատուին: 2. Պայմանագրի գինը և վճարման կարգը 2.1 Պայմանագրի գինը կազմում է` .................. դրամ: 2.2 Սույն պայմանագրի 2.1 կետով սահմանված գինը վճարվում է հետևյալ կերպ` 2.2.1 գնի 10%-ը կվճարվի Միջնորդին, Պատվիրատուի կողմից` աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց, ընդունման-հանձնման ակտը Կողմերի միջև հաստատելուց և Միջնորդի կողմից հաշիվը ներկայացնելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում: 2.2.2 գնի 90%-ը կվճարվի Կատարողին (Կատարողի բանկային հաշվին), Պատվիրատուի կողմից` աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց և ընդունման-հանձնման ակտը Կողմերի միջև հաստատելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում: Պատվիրատուն հանդիսանում է Կատարողի հարկային գործակալը:

3. Աշխատանքների կատարման ժամկետները Կատարողի կողմից սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի, որը նշված է Հավելվածում և վերջինս կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները 4.1. Պատվիրատուն պարտավորվում է՝ 4.1.1.սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար Կատարողին և, անհրաժեշտության դեպքում Միջնորդին, տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները, 4.1.2.եթե աշխատանքների կատարման ժամանակ Պատվիրատուի կողմից կտրամադրվեն փոփոխված տվյալներ, որոնք կառաջացնեն լրացուցիչ ծախսեր Կատարողի համար, Պատվիրատուն պարտավորվում է հատուցել դրանց արդյունքում առաջացած ծախսերը ըստ երկկողմանի հաստատած հանձնման-ընդունման ակտի, պայմանով եթե այդ լրացուցիչ ծախսերը նախապես համաձայնեցվել են Պատվիրատուի հետ: Պատվիրատուի հետ չհամաձայնեցված ծախսերը վերջինիս կողմից փոխհատուցման ենթակա չեն: 4.1.3.սույն պայմանագրով սահմանված վճարումները կատարել ժամանակին, 4.1.4.աշխատանքները Կատարողի կողմից ավարտելուց հետո 3(երեք) աշխատանքային օրվա ընթացքում ընդունել դրանք հանձնման-ընդունման ակտով, իսկ առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել գրավոր Կատարողին և Միջնորդին: Ընդունման օրը կհետաձգվի մինչև վերացվեն հայտնաբերված բոլոր թերությունները: 4.1.5.Պատվիրատուն պարտավորվում է, որ նա գաղտնի չի պայմանավորվի կողմերից մեկի հետ երրորդ կողմին միտումնավոր վնաս հասցնելու վերաբերյալ: Սույն կետը խախտելու դեպքում, Պատվիրատուն փոխհատուցելու է տուժած կողմին/կողմերին պատճառած վնասը ՀՀ-ն օրենքների համապատասխան 4.2. Պատվիրատուն իրավունք ունի՝ 4.2.1. պահանջել Կատարողից և Միջնորդից Կատարողի կողմից ստանձնած աշխատանքների որակյալ իրականացումը, 4.2.2. Կատարողի կողմից սույն պայմանագրի դրույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վաղաժամկետ լուծել սույն պայմանագիրը նախապես 10(տաս) օր առաջ գրավոր տեղեկացնելով Կատարողին և Միջնորդին:

4.3. Կատարողը պարտավորվում է՝ 4.3.1. որակյալ և ժամանակին իր կողմից ստանձնված պարտավորությունները Պատվիրատուի և Միջնորդի նկատմամբ : 4.3.2. իր հաշվին վերացնել աշխատանքների կատարման ընթացքում, իր մեղքով թույլ տրված թերությունները, որոնք կհայտնաբերվեն աշխատանքների ընդունման ընթացքում, 4.3.3. Կատարողը երաշխավորում է, որ աշխատանքների կատարման ընթացքում իր կողմից ներկայացվող արդյունքները կհամապատասխանեն Պատվիրատուի պահանջներին: 4.3.4. Կատարողը պարտավորվում է իր վերաբերյալ տեղեկացնել Միջնորդին: աշխատանքների կատարման

4.3.5. Կատարողը պարտավորվում է, որ նա գաղտնի չի պայմանավորվի կողմերից մեկի հետ երրորդ կողմին միտումնավոր վնաս հասցնելու վերաբերյալ: Սույն կետը խախտելու դեպքում, Կատարողը փոխհատուցելու է տուժած կողմին/կողմերին պատճառած վնասը ՀՀ-ն օրենքների համապատասխան:

4.4. Կատարողը իրավունք ունի՝ 4.4.1. կատարել ճշգրտումներ ներկայացվող նյութերում. 4.4.2. Աշխատանքները կատարելիս անհրաժեշտության դեպքում դիմել երրորդ անձանց: 4.5. Միջնորդը պարտավորվում է` 4.5.1. Ապահովել Կատարողի կողմից աշխատանքների պատշաճ կատարումը Պատվիրատուի հանդեպ: 4.5.2. Ըստ Պատվիրատուի պահանջի վերահսկել կատարողի կողմից կատարվող աշխատանքները : 4.5.3. Միջնորդը պարտավորվում է, որ նա գաղտնի չի պայմանավորվի կողմերից որևէ մեկի հետ երրորդ կողմին միտումնավոր վնաս հասցնելու վերաբերյալ: Սույն կետը խախտելու դեպքում, Միջնորդը փոխհատուցելու է տուժած կողմին/կողմերին պատճառած վնասը ՀՀ-ի օրենքների համապատասխան : 4.6. Միջնորդը իրավունք ունի` 4.6.1. Պարբերաբար հանդիպել Կատարողի և Պատվիրատուի հետ և տեղեկանալ Ծառայությունների մտուցման ընթացքի վերաբերյալ : 4.6.2. Կատարողի և Պատվիրատուի միջև տարաձայնությունների առկայության դեպքում, փորեր կատարել այն հանդարտացնելու վերաբերյալ:

5. Կողմերի պատասխանատվությունը 5.1. Աշխատանքների կատարման ժամկետները խախտելու դեպքում Պատվիրատուն կարող է Կատարողի և Միջնորդի նկատմամբ կիրառել տույժ` ուշացրած յուրաքանչյուր օրացուցային օրվա համար չկատարված աշխատանքների արժեքի 0,1%-ի չափով, որը չի կարող գերազանցել այդ աշխատանքների արժեքի 10%-ը: 5.2. Վճարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողը և Միջնորդը կարող են Պատվիրատուի նկատմամբ կիրառել տույժ` ուշացրած յուրաքանչյուր բանկային օրվա համար չվճարված գումարի 0,1%-ի չափով, որը չի կարող գերազանցել չվճարված գումարի 10%-ը: 6. Ֆորս Մաժոր 6.1. Կողմերն ազատվում են սույն պայմանագրի պարտավորությունները մասնակի կամ ամբողջովին չկատարելու պատասխանատվությունից, եթե այն հանդիսացել է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք, որոնք առաջացել են Պայմանագիրը կնքելուց հետո արտակարգ իրավիճակների արդյունքում, որոնք Կողմերը չէին կանխատեսել կամ կանխարգել: Անհաղթահարելի ուժի հանգամանքների մեջ են մտնում ջրհեղեղը, հրդեհը, երկրաշարժը, համաճարակը կամ բնության այլ երևույթներ, պատերազմը կամ ռազմական գործողությունները, ինչպես նաև պետական իշխանության կառավարման որոշումները և այլն : 6.2. Պայմանագրի 6.1. կետում նշված հանգամանքների առաջացման դեպքում Կողմերից յուրաքանչյուրը պետք է 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի դրանց մասին մյուս Կողմերին: Կողմը, որը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետ, պետք է անհապաղ տրամադրի մյուս Կողմերին պաշտոնական փաստաթղթեր` տրված իրավասու մարմինների կողմից, որոնք կհաստատեն այդ հանգամանքների առկայությունը, և հնարավորինս կգնահատեն դրանց ազդեցությունը, թե արդյոք Կողմը հնարավորություն ունի կատարելու Պայմանագրում նշված իր պարտավորությունները: 6.3. Եթե Կողմը, որը ենթարկվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը, 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում Պայմանագրի 7.2. կետով նախատեսված ծանուցում չուղարկի, ապա այդ Կողմն իրավունք չունի այդ հանգամանքների հիման վրա ազատվել Պայմանագրի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունից: 6.4. Պայմանագրի 6.1. կետում նշված հանգամանքների առաջացման դեպքում Կողմի կողմից Պայմանագրի պարտավորությունները կատարելու ժամկետը

համապատասխանաբար երկարաձգվում է, որի ընթացքում գործում են այդ հանգամանքները և դրանց հետևանքները: 6.5. Եթե Պայմանագրի 6.1. կետում նշված առաջացած հանգամանքները և դրանց հետևանքները շարունակում են գործել 2 (երկու) ամսից ավելի, Կողմերն անցկացնում են լրացուցիչ բանակցություններ` Պայմանագրի կատարման ընդունելի այլընտրանքային միջոցներ գտնելու համար: 7. Գաղտնիություն Կողմերը պայմանավորվում են, որ սույն Պայմանագրի դրույթները և Կողմերի միմյանցից ստացվող ամբողջ տեղեկատվությունը ինչպես նաև` □գաղտնի□ նշված կամ միայն ստացողի համար նախատեսված տեղեկատվությունը համարվում է գաղտնի (հետագայում` “Գաղտնի տեղեկատվություն”) և պայմանավորվում են չբացահայտել, չտարածել, չտպագրել կամ այլ կերպ նման տեղեկատվությունը չտրամադրել որևէ երրորդ կողմի` նախապես չստանալով մյուս Կողմի գրավոր թույլտվությունը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո սույն կետը պահպանում է իր ուժը և գործում է երեք տարի պայմանագրի դադարեցման կամ լուծման օրվանից սկսած:

8. Այլ դրույթներ 8.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման օրվանից և գործում է մինչև Կողմերը կատարեն սույն պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելը: 8.2. Կողմերը պարտավոր են ապահովել պայմանագրի առարկային, դրա կատարման ընթացքին և ստացված արդյունքներին վերաբերվող տեղեկությունների գաղտնիությունը: 8.3. Կողմերը պարտավորվում են ծագած վեճերը լուծել բանակցությունների միջոցով: Համաձայնության չհասնելու դեպքում վեճը ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 8.4. Պայմանագիրը կարող է դադարեցվել յուրաքանչյուր Կողմի նախաձեռնությամբ, եթե Կողմեըից որևէ մեկը պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել իր կողմից ստանձնված պարտավորությունները: 8.5. Պայմանագրի դադարեցումը չի ազատում Կողմերին դադարեցման պահի դրությամբ միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից: 8.6. Պայմանագրում, Հավելվածներում և առաջարկներում նշված բոլոր գները, կոնֆիդենցիալ են և հրապարակման ենթակա չեն, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

8.7. Եթե սույն պայմանագրի ստորագրումից հետո, որևէ կետ կամ դրույթ օրենսդրության փոփոխության արդյունքում դառնա անվավեր, ապա այդ կետի անվավերությունը չի տարածվում սույն պայմանագրի այլ կետերի ու դրույթների վրա: 8.8. Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից՝ հայերեն լեզվով, մեկական օրինակ յուրաքանչյուր Կողմին:

Կողմերի իրավաբանական հասցեները` Պատվիրատու Միջնորդ
ՀՆՂԱ ՀԿ, Հասցե `ՀՀ, ք.Երևան 00 , Արցախի 24 ՀՎՀՀ`

Կատարող` Հ.Մնացականյան
Հասցե`ՀՀ, ք.Երան, Շիրազի 18, բն.17, Անձնագիր` AG 0517783 (012) Սոց.քարտ` 2608750109, ՀայԷկոնոմԲանկ, ք.Երևան, Ամիրյան 23/1 հ/հ 163008705408


				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags:
Stats:
views:124
posted:2/4/2009
language:English
pages:6