APMA Profile

Reviews
Shared by: Albert Poghosyan
Stats
views:
472
rating:
not rated
reviews:
0
posted:
1/26/2009
language:
pages:
0
Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 1 ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱԻ ՆԿԱՐԱԳԻՐ Մեր մասին Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան (APMA) նորաստեղծ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինքնակենսունակ հասարակական կազմակերպություն է, որը կենտրոնանում է նախագծի կառավարման մասնագետների ցանց հիմնելու վրա: Մենք զարգացնում և առաջխաղացնում ենք մեր անդամների համար ծառայություններ` ունակ լինելու տրամադրել բարձրորակ պրոդուկտներ և խթանել ՀՀ տնտեսության զարգացմանը, ինչի համար Նախագծերի Կառավարման հմտությունները խորապես անհրաժեշտ են: Մենք անդամակցում ենք Նախագծերի կառավարման միջազգային ասոցիացիային (International Project Management Association, IPMA), ինչպես նաև միավորվում Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute, PMI) և Մեծ Բրիտանիայի Նախագծերի կառավարման համար ասոցիացիաի հետ (UK Association for Project Management): Ներկայումս մենք իրականցնում ենք Նախագծերի Կառավարման Ազգային Ստանդարտների թարգմանությունը և հրապարակումը, ինչը պարտադիր է ընդհանուր զարգացման համար և հանդիսանում է մասնագիտացված ասոցիացիայի հիմք: Նախագծերի Կառավարման Ազգային Ստանդարտները մեր թիմի կողմից ստեղծվում են PMI գիտելիքների հիմքի և Բրիտանական PRINCE2 հիման վրա: Սա իր մեջ ներառում է մեր անդամներին տրամադրվելիք նյութի կորիզը, հնարավորություն տալով նրանց ընդհանուր առմամբ ծանոթանալ նախագծերի կառավարմանը և որոշ օգտակար մոդելներին` որոնք կարող են կիրառվել ՀՀ-ում: APMA-ը կենտրոնացած է պաշտպանված մասնագիտական կառույցի ստեղծման վրա և առաջարկում է անդամամների վրա կենտրոնացած զարգացման փիլիսոթայություն: Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան Վարքագծի կանոնակարգի համար որդեգրում է 4 հետևյալ արժեքները ` պատասխանատվություն, հարգանք, արդարություն, անկեղծություն: Նպատակներ եվ խնդիրներ Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի հիմքում մարմնավորված են Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) և Նախագծերի կառավարման միջազգային ասոցիացիայի և APMի հետ փոխգործակցող գիտելքները: Ընդհանուր թվով հարկավոր է 52 ոլորտներում գիտելիքներ, նախագծերը հաջողությամբ կառավարելու համար: Մենք խթանում ենք այդ գիտելիքների կիրառությունը նախագծերի կարավարման ուղղությամբ` տարատեսակ որակավորումների, որակավորված վերապատրաստումների, հրապարակումների և միջոցառումների միջոցով: Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 2 Նպատակներ o o o o o o o Անհատական և կորպորատիվ երախտագիտության ձևավորման գործում հաջողություն` նախագծերի կառավարման, որպես գիտելիքների մարմնավորում արժեվորմամբ Առաջնորդական դիրքի ձեռքբերում նախագծերի կառավարման կարիերայի ճանապարհի ձևավորման գործում և որակավորման գործում գերազանցության սահմանում: Կառուցել մի կազմակերպություն, որտեղ հրավիրված են նախագծերի կառավարման ոլորտի “մեծ ուղեղները”, իրենց պատկերացումները կիսելու համար: Որպես կազմակերպիչ ֆորումների ձևավորում` մասնագիտության զարգացման և աճի ներուժը օգտագործելու համար: Մասնագիտության էվոլյուցիայի և դրա կիրառման ու զարգացման ընթացքում առաջնորդության ապահովում: Ծառայությունը դիատարկել որպես նախագծերի կառավարման գիտելիքների և տեղեկատվության հավաքագրման ու տարածման հիմնական միջոց: Դառնալ կազմակերպություն, որտեղ բոլոր անդամների իրավունքները պաշտպանվում են և դիտվում են որպես ամբողջի մաս: Խնդիրներ Մեր խնդիրները հիմնավորված են 6 հիմնական ոլորտների վրա. o o o o o o o Գիտելիք. Դառնալ ճանաչված աղբյուր նախագծերի կառավարման գիտելիքների զարգացման և տարածման համար: Պրոֆեսիոնալ զարգացում. Միջվոլորտային պրակտիկային համապատասխան ձևավորել և ներդնել միջազգայնորեն ճանաչված որոկավորումների կառուցվածք: Անդամություն. Անդամներին գրավում և պահպանում, “արժեքը փողի համար” ծառայությունների և ապրանքների միջոցով: Միջազգային. APMA –ի ստանդարտների և իր անդամների առաջխախացում ու շահերի պաշտպանում երկրում և երկրից դուրս: Կարավարում և վարչարարություն. APMA–ին տրամադրել գործուն, ծախսարդյունավետ, և թափանցիկ միջուկ` անդամներին, պոտենցիալ անդամներին և ամբողջ հասարակությանը ծրագրեր, ծառայություններ և ապրանքներ տրամադրելու համար: Վարքագծի կանոնակարգ. Պատրաստել Հայկական նախագծերի կառավարման մասնագետների վարքագծի կանոնակարգը` անդամ կազմակերպություններում կիրառելու նպատակով: APMA–ը կպաշտպանի նաև իր յուրաքանչյուր անդամին, երբ որևիցե կազմակերպություն կոտնահարի APMA անդամի իրավունքները: Անդամների պաշտպանում պրոֆեսիոնալ միջավայրում. Ունակ լինել տրամադրել հզոր “միավորված անդամություն” տեսակի անդամություն հայաստանի բոլոր մենեջերներին: APMA-ն նպատակ ունի կազմավորել հզոր ցանց իր անդամների իրավունքների համար պայքարելու համար: Առաքելություն և ռազմավարություն Ընդհանուր առմամբ APMA-ի առաքելությունը շատ հստակ է և պարզ: Այն կայանում է ՀՀ-ում նախագծերի կառավարման գիտելիքների ներդրումը և պրոֆեսիոնալ զարգացումը: APMA-ի առաքելության հիմնական կետերը հետևյալն են. Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 3 o o o Գիտելիքների փոխադրում. Մենք հիմնվում ենք միջազգային փորձի և զարգացած նախագծերի կառավարման ինստիտուտների և ասոցիացիաների մեծամասնության գիտելիքների հիմքի վրա: Գիտելիքների հիմք. Բոլոր փաստաթղթերը և նյութերը, ներառյալ հիմնական Գիտելիքների Մարմնավորումը, կձևավորեն www.apma.am կայքում նշված հիմնադիրների կողմիից և հետագայում կզարգացվեն APMA կամավորների կողմից: Անդամների գրանցում. Մենք կազմակերպությունը ինքնակենսունակ դարձնելու համար անդամների գրանցումը կատարում ենք 3 տեսակով: Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի անդամակցության տեսակները հետևյալն են`    Կորպորատիվ Անհատական Ուսանողական o o o o o o o “Միավորված անդամություն” տեսակի անդամություն. APMA-ը կտրամադրի պաշտոնական աջակցություն և պաշտպանություն իր բոլոր անդամներին ամուր և առողջ հասարակության ստեղծման համար: Այս առաքելությունը հետագայում կզարագցավի, սակայն հիմնականում շեշտադրումը կատարված է հանրության հետ կապերի վրա (PR) Ծառայությունների մակարդակ. Մենք մատուցում ենք բարձր մակարդակի ծառայություններ` հիմնվելով մեր հիմնադիրների փորձի վրա, և դեռ զարգացնում ենք հաճախորդների սպասարկումը` անդամների հետ առավել հաջող հաղորդակցման և բարձր մակարդակով նրանց կարիքների բավարարման համար: Դեմոկրատիկ կարավարում. Մենք հիմնում ենք լիբերալ կազմակերպություն, որտեղ բոլոր մարմինները լինելու են ընտրովի, ներառյալ կազմակերպության Նախագահը, որը պետք է ընտրվի 1 տարի ժամկետով կազմակերպության անդամների կողմից` ամենամյա ժաղովների ժամանակ: Բոլոր որոշումները պետք է կայացվեն կառավարման մարմնի կողմից` որը նույնպես լինելու է ընտրովի: Կայքի առկայություն. Մենք ընդգծում ենք ինտերնետային կայքի կարևորությունը և պատրաստվում ենք ձևավորել ոչ միայն ներկայացուցչական միջավայր, այլ նաև բարձր մակարդակի կայքային համագործակցության գործիք մեր անդամների համար: Հիմնական համագործակցությունը և հաղորդակցությունը ամբողջովին իրականացվելու է ինտերնետային կայքի միջոցով: Ավելին, մենք նախատեսում ենք տարածել որոշ կարևոր փաստաթղթեր և գրքեր Էլ. Գրադարանի միջոցով, որոնք կայքում կտեղակայվեն անդամների համար պաշտպանված դաշտում: Առաջխաղացում և գովազդում. Կազմակերպությունը և ծառայությունները/ապրանքները առաջխաղացնելու նպատակով մենք պատրաստ ենք պատրաստել առաջխաղացման նյութեր և տարածել ինչպես տրադիցիոն` տպագիր եղանակով, այնպես ել առցանց եղանակով` և նպատակային տեքստային/գրաֆիկական գովազդների տեղադրումը իրականացնել թիրախային կայքերում: Վարքագծի կանոնակարգ. APMA-ի բոլոր անդամները պետք է համաձայնության գան մեկ հիմնական փաստաթղթի շուրջ, այն է վարքագծի կանոնակարգի շուրջ, որը նաև նախագծի կառավարման մասնագետների վարքագծի կանոնակարգն է: Այս փաստաթուղթը ներառելու է նախագծի կառավարման մասնագետների ինչպես նաև իրենց ներկայացրած կազմակերպությունների բոլոր հիմնական պարտականությունները: Գրասենյակի անձնակազմ. Մենք նախատեսում ենք դեռևս ունենալ մեկ գլխավոր մենեջեր և մեկ քարտուղար, որոնք պատասխանատու կլինեն բոլոր գործառույթների և հաճախորդների սպասարկման համար: Հետագայում մենք կվարձենք պրոֆեսիոնալ հաշվապահ` հաշվետվությունների և փաստաթղթերի պատրաստման համար` ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ ապահովելու նպատակով: Ապագայում կազմակերպության ինքնակենսունակության սահմաններում մենք կկերտենք անձնակազմը: Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 4 Ծառայությունների մատուցման մեթոդաբանություն Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի բոլոր ծառայությունները կազմավորվել են իրական շուկայի պահանջարկը և առավելագույնս հաճախորդների բավարարվածությունը ապահովելու զգացողությամբ: Այս պարագայում սա նշանակում է թիրախային սեգմենտի հետ իրական կապի ստեղծում և նրանց բավարարում ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Քանի որ Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է մենք չենք կարող մատուցել բիզնես ծառայություններ: Սակայն Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել է "APMA" ՍՊԸ` բիզնես ծառայություններ մատուցելու և այլ շահույթ անկակալող գործունեություն իրականացնելու նպատակով: Դասընթացների մեթոդաբանություն Ի սկզբանէ մենք հակված ենք հավատալու, որ մեր դպրոցական դասավանդման մեթոդները (ավանդական դասավանդում) մեր ուսման համար միակն են: Սակայն մարդը ունակ է ըմբռնել և պահպանել իր մեջ շատ ավելի տեղեկատվություն քան մենք կարող ենք մեզ համար երաշխավորել`   Արագացված ուսուցում. Սովորել շատ և արդյունավետ Համակցված ուսուցում: նախնական ընթերցանություն և հետագա ուղղորդում APMA-ն կիրառում է դասընթացների արագացված ուսուցման մեթոդաբանությունը` հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով տեղեկատվություն տրամադրելու նպատակով: APMA-ը կերտում է ուսանողական հմտություններ, ստեղծելով նորարարական, առանց շեղումների բարձրակարգ ուսուցման միջավայր, արագընթաց շարժվելով դեպի ուսանողների հաջողությունը: Համակցված ուսուցում Մենք որդեգրեցինք նոր համակարգային ուսուցման մոտեցում: Մենք ընդունել ենք որոշ պարզ սկզբունքներ, որպեսզի դասընթացները հնարավորինս լինեն հեշտ, արդյունավետ և առավելագույնս ճկուն` համախմբելով նախնական ընթերցանությունը, լսարանային ուսուցումը, հետագա ուղղորդումը և էլ. ուսուցումը: Համագործակցություն Հայաստանի Ամերիկյան Համալսարան Ներկայումս դասընթացների զարգացման համար օժանդակություն ստանալու համար Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ մենք բանակցում ենք մի համաձայնագրի շուրջ, որով նախատեսում ենք կազմակերպել բոլոր մեր դասընթացները Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, օգտագործելով համալսարանական հարմարությունները: Ամերիկյան համալսարանը հասել է Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 5 դասընթացների կազմակերպման բարձր մակարդակի, հետևաբար այս տեսակ կազմակերպությունը կարող է միայն օժանդակել մեր ծառայությունների մակարդակին: Բրիտանական Խորհուրդ Ներկայումս մենք դիմել ենք Բրիտանական խորհրդին, խնդրելով օգտագործել իրենց որակավորման կենտրոնը մեր անդամներին որակավորելու համար: Սակայն, քանի որ մենք նորաստեղծ կազմակերպություն ենք, դեռ չենք հասցրել ստեղծել համապատասխան վստահություն այսպիսի կազմակերպության առջև: Այդ իսկ պատճառով, մենք կօգտագործենք Բրիտանական Խորհրդի հսկայական փորձը որակավորում տրամադրելու գործում և միառժամանակ, մեր անդամների հետ միասին, կփորձենք ստեղծել Վստահության կառուցման ռազմավարություն: Համաձայն մեր կանխատեսումների, միայն 2 տարի հետո մենք կկարողանանք Բրրիտանական Խորհրդից բերել որակավորման ծրագիրը և մատուցել այն մեր ապրանքանիշի ներքո: Պարադիգմա Արմենիա ՓԲԸ Պարադիգմա Արմենիա ընկերության հետ համատեղ մենք պատրաստել ենք ՀՀ-ում Էլեկտրոնային կառավարման զարգացման տրամաբանական շրջանակները: Ներկայումս մենք շահագրգռված ենք աշխատել, պատրաստելու ռազմավարությունը և էլ. կառավարման զարգացման կոնֆերանսը: Անդամության տեսակներ Կորպորատիվ, անհատական և ուսանողական անդամությունները առաջարկում են մի շարք առավելություններ, սկասած համացանցի հնարավորությունից պրոֆեսիոնալ պաշտպանվածության համար և շարունակական պրոֆեսիոնալ զարգացումից մինչև միջազգային ճանաչում: Արդյոք նախագծերի կառավարումը ձեր հիմնական մասնագիտական ուղղությունն է թե երկրորդայինը, արդյոք դուք սկսնակ ես թե հղկված մասնագետ, APMA-ը առաջարկում է Ձեր իսկ կարիքներին համապատասխան արտոնություններ: APMA-ին անդամությունը իր հետ բերում է օժանդակություն և Հայաստանի առավել հաստատված ասոցիացիայի ռեսուրսները: APMA-ի վարքագծի կանոնակարգ APMA-ը դա մասնագիտացված ասոցիացիա է, որը ստեղծվել է զարգացնելու և պաշտպանելու Նախագծերի Կառավարման մասնագիտությունը: Մեր կարգախոսն է “Կառավարել մասնագիտիթյունը ինչպես կառավարել նախագիծ” և սա մեզ համար հիմնական է: Ներքոնշյալը մեկնաբանում է կանոնակարգի տեսլականը և նպատակը, որը մենք որդեգրում ենք դառնալով ասոցիացիայի անդամ. o o Որպես Նախագծերի Կառավարում իրագործողներ, մենք հակված ենք անել այն ինչ ճիշտ է և պատվաբեր: Սույն “Էթիկայի և պրոֆեսիոնալ վարքագծի կանոնակարգը” բացատրում է մեր և մեր երիտասարդ հետևորդների սպասելիքները նախագծերի կառավարման ողջ համայնքում: Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիա Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր 6 Պրոֆեսիոնալ ներգրավում Առայժմ մեր ռազմավարությունն է միավորել ուժեղ և խելացի անձանց, ովքեր ունեն մեզ հետ աշխատելու ցանկություն, այնուհետև նոր հրապուրել այլոց: Որպես պրոֆեսիոնալ համայնք, մենք միավորվում ենք ստեղծելու արժեքներ` ոչ միայն համայնքի, այլ նաև իր յուրաքանչյուր անդամի համար (http://www.apma.am/en/static/problems-solving-for-members-and-member-companies): Այստեղ մենք ներկայացնում ենք պարզ համագործակցության և յուրաքանչյուր անդամի պրոֆեսիոնալ զարգացման մոդել, որը կօգնի զարգացնելու ծառայությունները ՀՀ շուկայի համար: Այդ մոդելը հիմնված է APMA-ի հիմնական դերի վրա, այն է տրամադրել խորհրդատվություն Նախագծերի զարգացման համար: Ծառայությունների բազմության մեջ հիմնականը դա բարձրակարգ պրոֆեսիոնալ ռեսուրսների տրամադրումն է հայաստանյան կազմակերպություններին` հուսալի և պաշտպանված եղանակով նախագծերը իրականացնելու համար: APMA-ը պարզապես համոզված է լինելու որ նախագծերը իրականացվում են պրոֆեսիոնալների կողմից և ամենաբարձր որակով: Որպես բիզնես կազմակերպություն APMA-ը սկզբնական պայմանագիրը կկնքի կորպորատիվ անդամների հետ` նախագծերի զարգացումը և իրականացումը մյուս անդամների հետ համագործակցությամբ իրականացնելու նպատակով: Յուրաքանչյուր անդամի հետ կնքվելու է առանձին պայմանագիր, սակայն` ռեսուրսն առավել արդյունավետ կառավրելու և վերահսկելու համար դա իրականացվելու է APMA-ի անմիջական հսկողության ներքո: Սա նաև ներառելու է ապահով պայմանագրի կազմումը, քաղաքականության ձևավորումը և նախագծերի նախնական մշտադիտարկումը և վերահսկումը (Monitoring and Control): Ասոցիացիան նպատակ չունի կառավարել նախագծերը, այլ միայն վերահսկել իր անդամների կողմից իրականացրած կառավարումը: Սույն մոդելը կարող է յուրաքանչյուր հաճախորդին տրամադրել ապահովություն և նախագծի կառավարման պաշտպանվածություն` վերահսկող մեծապես արդյունավետ գործառույթով: Մեր հիմնական կետերից է այն, որ հաճախորդի, APMA-ի և ցանկացած անդամների միջև պետք է ստեղծվի ուղիղ կապ և լինի ուղղակի վճարում, սակայն անդամները այդ վճարներից պետք է վճարեն 10% -ի չափով APMA-ին: Չնայած սա հիմնական մոդելն է, սակայն APMA-ը պարտադիր չէ որ հանդես գա նախագծերում: Յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն ձեռնարկել և իրականացնել նախագծեր այլ անդամների հետ միասին և APMA-ը այնուամենայնիվ կարող է կատարել պայամանագրի կնքում` առանց մշտադիտարկոման և վերահսկման (Monitoring and Control)

Related docs
APMA and ACFAS
Views: 0  |  Downloads: 0
APMA FORM OF INDEMNITY FOR CLINICAL TRIALS
Views: 11  |  Downloads: 1
APMA Brochure#3 (Read-Only)
Views: 6  |  Downloads: 0
APMA Code of Conduct
Views: 0  |  Downloads: 0
APMA Business Services Brochure
Views: 1282  |  Downloads: 2
Other docs by Albert Poghosy...
CV_Albert_Poghosyan
Views: 289  |  Downloads: 4
CV2008
Views: 54  |  Downloads: 0
Vahan_Toghanyan_CV
Views: 67  |  Downloads: 0
my_third_work
Views: 21  |  Downloads: 0
my_sixth_work_001
Views: 43  |  Downloads: 0
my_second_work
Views: 11  |  Downloads: 0
my_first_work
Views: 12  |  Downloads: 0
my_fifth_work
Views: 6  |  Downloads: 0
longtailbus
Views: 4  |  Downloads: 0
Leadership
Views: 6  |  Downloads: 0
Investment Project
Views: 5  |  Downloads: 0
Hrant Darbinyan
Views: 24  |  Downloads: 0
Elly Stolk CV
Views: 39  |  Downloads: 0
David_Saghatelyan_Project_Manager
Views: 17  |  Downloads: 0
David_Saghatelyan_PM
Views: 6  |  Downloads: 0