Letter to Prime Minister

Document Sample
Letter to Prime Minister
Shared by: Albert Poghosyan
Stats
views:
3195
posted:
1/26/2009
language:
English
pages:
1
Հարգելի պարոն Վարչապետ Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաին հայտնում է իր երախտագիտությունը Նախագծերի կառավարման մասնագետներին ուղված կոչի և այդ մասնագիտությունը Հայաստանյան ներկա իրավիճակում արդարացիորեն կարևորելու համար: “Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա” (APMA) հասարակական կազմակերպությունը հիմնվել է նպատակ հետապնդելով ստեղծել նախագծերի կառավարման մասնագետների ցանց, իր անդամների համար մշակելով ծառայություններ և դրանով` ապահովել պրոդուկտի բարձր մակարդակ ու խթանել ՀՀ տնտեսության զարգացմանը: Չնայած կազմակերպությունը նորաստեղծ է, սակայն հասցրել է ներգրավել բավականաչափ ռեսուրսներ և կատարել ոլորտում որոշակի աշխատանք: Մեր կազմակերպությունը և մեր նախագծերը ավելի հանգամանորեն ներկայացնելու նպատակով, սույն նամակին կից ներկայացնում ենք “նախագծերի կառավարման հայկական ասոցիացիաի նկարագիր” նյութը, ինչպես նաև կարող եք մեր մասին տեղեկանալ այցելելով www.apma.am ինտերնետային կայքը: Ներկայիս ընձեռված հնարավորությունը մեր կազմակերպությունը դիտարկում է նաև որպես համագործակցության հնարավորություն և, ավելի առարկայորեն` որպես համագործակցության հնարավոր զարգացում առաջարկում ենք հետեվյալ կետերը՝  էլեկտրոնային եղանակով կատարել կառավարման գիտելիքների պահանջի ուսումնասիրություն Կառավարության այն օղակներում, որտեղ կենտրոնացված են նախագծերի կառավարումը,  Իրական պահանջարկի եւ առավել խոցելի կետերի հիման վրա պատրաստել համագործակցության առաջարկ,  Սահմանել հնարավոր համագործակցության առարկան եւ ժամկետները, որը նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան կարող է իրականացնել իր ռեսուրսներով: Ներկայումս մենք առաջարկում ենք ՀՀ Կառավարության աշխատակազմի համար իրականացնել երկու դասընթաց Նախագծերի Կառավրաման վերաբերյալ: Տվյալ դասընթացները կարող են իրականացվել փետրվար ամսվա ընթացկում եւ կլինեն անճար, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS ծրագրից ստացել ենք փոքր դրամաշնորհ, և արդեն ունենք նրանց համաձայնությունը ՀՀ Կառավարության աշխատակազմից 30 հոգու համար դասընթաց իրականացնելու վերաբերյալ: Նախագծերի Կառավարման Հայկական Ասոցիացիաի Նախագահ Ալբերտ Պողոսյան




Share This Document


Related docs
Other docs by Albert Poghosy...
CV_Gurgen_Vardanyan
Views: 8  |  Downloads: 0
Leadership
Views: 36  |  Downloads: 3
Elly Stolk CV
Views: 166  |  Downloads: 0
Armenia Now Product
Views: 58  |  Downloads: 0
CV H.Avagyan
Views: 13  |  Downloads: 0
CV_Gurgen_Vardanyan
Views: 94  |  Downloads: 0
APMA Profile
Views: 561  |  Downloads: 3
Annette CV
Views: 16  |  Downloads: 0
longtailbus
Views: 40  |  Downloads: 1
CV H.Avagyan
Views: 147  |  Downloads: 1
by registering with docstoc.com you agree to our
privacy policy

You are almost ready to download!

You are almost ready to download!