Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 1 of 7
Կալիֆորնիայի Կրթական Բաժանմունք
[California Department of Education]
Իրավաբանական և Աուդիտի Բաժանմունք
[Legal and Audits Division]
Հուլիսի 5, 2006
Կատեգորիալ Ծրագրերի Բողոքի Ձեռնարկ
Այս ձեռնարկը նկարագրում է բողոքը ներկայացնելու ընթացակարգը` լիազորված
Կալիֆորնիա նահանգի օրենքների ժողովածուի, Գլուխ 5, պարբերություն 4600-ից մինչև 4687
(California Code of Regulations, Title 5, sections 4600 through 4687) կողմից:
Ի ՞նչ է բողոքը
Բողոքը գրավոր փաստաթուղթ է, որը վկայակոչում է խտրականության, դաշնային կամ
նահանգային օրենքի խախտման մասին հետևյալ ծրագրերի շրջանակներում`
* Չափահասների Կրթություն (Adult Education)
* Երեխաների Ունակությունների Կատարելագործում (Child Development)
* Ամփոփ Ֆինանսական Օգնություն (Consolidated Categorical Aid)
- Ոչ մի երեխա ետ չի թողնվում (անգլերենում օգտագործվում է նաև NCLB)
(No Child Left Behind (in English referred to as NCLB))
- Նահանգային Փոխհատուցմամբ Կրթություն (State Compensatory
Education)
- Անգլերենի Սահմանափակ Գիտելիքներով ուսանողների համար
նախատեսված Նահանգային Ծրագիր (State Program for Students of
Limited English Proficiency)
- Դպրոցի բարեկարգում (School Improvement)
- Տասնամյա կրթություն ունեցողների խորհրդատվություն (Tenth-Grade
Counseling)
- Ծխախոտի Օգտագործման Կանխարգելման Կրթություն (Tobacco-Use
Prevention Education)
- Փոխադարձ Աջակցություն և Ստուգում (Peer Assistance and Review)
- Դպրոցի Անվտանգության և Բռնությունից Խուսափելու Ակտ (School Safety
and Violence Prevention Act)
* Ներգաղթածների և Հնդկաստանի քաղաքացիների Կրթություն (Migrant and Indian
Education)
* Սննդի Ծառայություններ (Nutrition Services)
* Հատուկ Կրթություն (Special Education)
* Խտրականություն (Discrimination)
* Ոտնձգություն (Harassment)
* Քաղաքացիական Իրավունքների Երաշխիքներ (Civil Rights Guarantees)
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 2 of 7
Ուսուցման մեթոդներին, աշակերտների առողջությանը կամ անվտանգությանը
սպառնացող հրատապ կամ արտակարգ իրավիճակների ժամանակ կիրառվող
սարքավորումներին և ուսուցիչների թափուր աշխատատեղերին կամ փոխարինմանը
վերաբերվող բողոքները կարող են քննարկվել գաղտնի` ինչպես սահմանված է
Ուիլլիամսի համաձայնագրի (Williams Settlement) դրույթներով: Դպրոցները պետք է
ունենան այս տիպի բողոքների համար նախատեսված բողոքի ձևեր: Դպրոցը չի մերժի
որևէ բողոք` համապատասխան ձև չունենալու պատճառով, եթե բողոքը ներկայացվում է
գրավոր ձևով:
Ո՞րոնք են բողոքողի պարտականությունները
Բողոքողը`
Տեղական Ուսումնական Հաստատությունից ստանում և ուսւմնասիրում է բողոքի
ընթացակարգը:
Ներկայացնում է գրավոր բողոք`համաձայն Տեղական Ուսումնական Հաստատության
կողմից սահմանված ընթացակարգի:
Տեղական Ուսումնական Հաստատության ներկայացուցչին տրամադրում է բողոքում
արված հայտարարությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և այլ
ապացույցներ:
15 օրվա ընթացքում գրավոր բողոքարկում է ներկայացնում Կալիֆորնիայի Կրթական
Բաժանմունք (անգլերենում օգտագործվում է նաև` CDE), եթե նրա կարծիքով Տեղական
Ուսումնական Հաստատության որոշումը սխալ է:
Բողոքարկման մեջ նշում է CDE-ին ուղղված բողոքարկման պատճառը, թե ինչու են
Տեղական Ուսումնական Հաստատության կողմից բերված փաստերը սխալ և/կամ օրենքը
չարաշահած: Բողոքարկման փաթեթը պետք է պարունակի Տեղական Ուսումնական
Հաստատությանն ուղղված բողոքի բնօրինակի պատճենը և Տեղական Ուսումնական
Հաստատության կայացրած որոշման պատճենը:
35 օրվա ընթացքում պահանջում է գործի վերանայում Հասարակական հրահանգների
գծով պետական տեսուչ կողմից, եթե իր կարծիքով Կալիֆորնիայի Կրթական
Բաժանմունքի բերված փաստերը սխալ են կամ օրենքը չարաշահած:
Ո ՞րոնք են LEA-ի պարտականությունները
Տեղական Ուսումնական Հաստատությունը`
Ապահովում է գործող դաշնային և նահանգային օրենքների և կանոնակարգերի
իրագործումը:
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 3 of 7
Ընդունում է գործող կանոնադրություն և ընթացակարգեր, որոնք չեն հակասում
Կալիֆորնիա նահանգի օրենքների ժողովածուին, Գլուխ 5, պարբերություն 4600-ից մինչև
4687 (California Code of Regulations, Title 5, sections 4600 through 4687) :
Նշանակում է աշխատակից, որը պատասխանատու է բողոքները ստանալու,
ուսումնասիրելու և վերջնական որոշում կայացնելու համար:
Ծնողներին, աշխատակիցներին, հանձնաժողովներին, ուսանողներին և այլ
հետաքրքրված կողմերին ամեն տարի տեղեկացնում է Տեղական Ուսումնական
Հաստատության բողոքի ընթացակարգի մասին, այդ թվում նաև Տեղական Ուսումնական
Հաստատության որոշումը բողոքարկելու հնարավորության մասին: Տեղեկատվությունը
պետք է նաև պարունակի քաղաքացիական օրենքով նախատեսված հնարավոր
պաշտպանության մասին դրույթներ: Տեղեկատվությունը պետք է լինի` (ա) անգլերեն
լեզվով, (բ) այն լեզվով, որը հանդիսանում է խոսակցական լեզու ուսանողների 15 տոկոսի
և ավելիի համար:
Պաշտպանում է բողոքները վրեժխնդրությունից:
Կիրառում է հետևյալ ընթացակարգերը`
1. Յուրաքանչյուր անհատ, հասարակական մարմին կամ կազմակերպություն, որին
կասկածում են դաշնային կամ նահանգային օրենքների դրույթների խախտման մեջ,
կարող է Տեղական Ուսումնական Հաստատության որոշակի ծրագրերի վերաբերյալ
գրավոր բողոք ներկայացնել:
2. Խտրականությունների բողոքները պետք է Տեղական Ուսումնական Հաստատություն
ներկայացվեն տուժող անձի կողմից կամ այն անձի կողմից, ով ներկայացնում է
խտրականության ենթարկված անձանց: Այս բողոքները պետք է ներկայացվեն դեպքը
տեղի ունենալուց կամ բողոքողի կողմից խտրականության փաստի մասին առաջին
անգամ իմանալուց ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում: Տեղական Ուսումնական
Հաստատությունը պետք է պահպանի գործի փաստերի և կողմերի գաղտնիությունը:
Բողոքի վերաբերյալ վերջնական որոշում է կայացնում և կազմում գրավոր զեկույց`
բողոքը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում: Տեղական Ուսումնական
Հաստատությունը պետք է բողոքը ներկայացնող կողմին հնարավորություն տա
տրամադրել բողոքի ապացույցներ: Տեղական Ուսումնական Հաստատությունը պետք է
նաև բողոքողին խորհրդատվություն տրամադրի Տեղական Ուսումնական
Հաստատության զեկույցը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում Կալիֆորնիայի
Կրթական Բաժանմունքում բողոքրկման իրավունքների վերաբերյալ:
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 4 of 7
Որո ՞նք են CDE պարտականությունները:
Կալիֆորնիայի Օրենքների Ժողովածուն, Գլուխ 5, Պարբերություն 4610 (California Code of
Regulations, Title 5) CDE-ին լիազորում է Համընդհանուր Բողոքների Գործընթացի համաձայն
ընթացք տալ միայն ուսանողների նկատմամբ կիրառված խտրականություններին և/կամ
կատեգորիալ ծրագրերի խնդիրներին վերաբերվող բողոքներին, որոնք կարգավորվում են
որոշակի դաշնային և նահանգային օրենքներով` որպես հղում Տեղական Ուսումնական
Հաստատության Որոշման կամ, որոշակի կոնկրետ դեպքերում, ուղղակիորեն:
Կալիֆորնիայի Կրթական Բաժանմունքը`
Հետևում, վերահսկում է բոլոր Տեղական Ուսումնական Հաստատությունների
գործունեությանը, ինչպես նաև տրամադրում տեխնիկական աջակցություն`
Համընդհանուր Բողոքների Գործընթացի (UCP) քաղաքականության ընդունման հետ
կապված:
Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր բողոք լուծման նպատակով ներկայացնում է
Տեղական Ուսումնական Հաստատությանը:
Քննարկում է բողոքարկման կետերի լուծման մեծ քանակությամբ տարբերակները, երբ`
1. Տեղական Ուսումնական Հաստատությունը գործողություններ չի ձեռնարկում 60 օրվա
ընթացքում:
2. Բողոքարկվում է Տեղական Ուսումնական Հաստատության Որոշումը, եթե հայցվորի
կարծիքով, որոշ փաստերից և օրենքներից ելնելով, Որոշումը սխալ է:
3. Բաժանմունքի որոշմամբ միջամտությունն անհրաժեշտ է:
Պահանջում է Տեղական Ուսումնական Հաստատության կողմից անհրաժեշտ ուղղիչ
քայլերի ձեռնարկում, եթե քննության ընթացքում հայտնաբերվել են իրավական նորմերի
խախտման դեպքեր:
Վերահսկում և տեխնիկական աջակցություն է ցույց տալիս Տեղական Ուսումնական
Հաստատությանը իրավական նորմերի խախտումների ուղղման գործընթացում:
Երկու կողմերին իրավունք է տալիս Կալիֆորնիայի Կրթական Բաժանմունքի զեկույցի
վերանայման պահանջ ներկայացնել SPI-ին` զեկույցը ստանալուց հետո 35 օրվա
ընթացքում:
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 5 of 7
Երկու կողմերին իրավունք է տալիս Կալիֆորնիայի Կրթական Բաժանմունքի զեկույցը
Միացյալ Նահանգների Կրթության Քարտուղարին բողոքարկելու` այն ծրագրերի հետ
կապված, որոնք կառավարվում են Դաշնային Օրենքների Ժողովածուի 34-րդ Գլխի 76-րդ
Բաժնով (Part 76 of Title 34 of the Code of Federal Regulations):
Համընդհանուր Բողոքների Գործընթացի գործողության շրջանակում ընդգրկված ծրագրերի և
ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կապի միջոցների ցանկը
ներկայացված է հաջորդ էջում:
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 6 of 7
Համընդհանուր Բողոքների Գործընթացի գործողության շրջանակում
ընդգրկված Ծրագրերի և Ծառայությունների մասին լրացուցիչ
տեղեկությունների համար Կապի միջոցների ցանկ
Կապի համար պատասխանատու
Ծրագիր Հեռախոս
մարմին
Չափահասների Կրթություն (Adult Education) Չափահասների Կրթության (916) 322-
Գրասենյակ (Adult Education Office) 2175
Կարիերա/ Տեխնիկական Կրթություն (Career/Technical Տարածքային Զբաղվածության
Education) Կենտրոններ և Աշխատուժի և
Կրթական Ծրագրերի Զարգացման (916) 322-
Կենտրոններ (Regional Occupational 5050
Centers and Programs and Workforce
Development Centers)
Երեխաների Ունակությունների Կատարելագործում (Child
Development), այդ թվում`
Այլընտրանքային Վճար (Alternative Payment)
Կրթօջախի տարածք (Campus)
Բնակավայրի Բարեկեցություն (County Welfare)
Հատուկ Կարիքներ (Exceptional Needs)
Ընդհանուր (General)
Երեխաների ընտանեկան խնամքի տներ (Family Child Care Երեխաների Ունակությունների
Homes) (916) 322-
Կատարելագործման գրասենյակ
Ներգաղթածներ (Migrant) 6233
(Child Development Office)
Պաշտպանական ծառայություններ (Protective Services)
Միջոցներ և ուղեգրեր (Resource and Referral)
(Դպրոցական տարիքի երեխաներ (երեխաներ, որոնց
ծնեղները զբաղված են աշխատավայրում)) (School-Age
(Latchkey))
Դպրոցական Տարիքի Ծնող (School-Age Parent)
Խիստ Արատավոր (Severely Handicapped)
Նահանգային նախադպրոցական ծրագիր (State Preschool)
Ամփոփ Ֆինանսական Օգնություն (Consolidated
Categorical Aid), այդ թվում`
Տնտեսության վրա Ազդեցության Աջակցություն/
Նահանգային Փոխհատուցմամբ Կրթություն (EIA/SCE)
(Economic Impact Aid/State Compensatory Education
(EIA/SCE))
Տնտեսության վրա Ազդեցության Աջակցություն/ Անգլերենի
Սահմանափակ Գիտելիքներով ուսանողների համար
նախատեսված Նահանգային Ծրագիր (EIA/LEP)
(Economic Impact Aid/State Program for students of Limited Կատեգորիալ Ծրագրերի Բողոքների
English Proficiency (EIA/LEP)) Կառավարման մարմին (Categorical (916) 319-
Ոչ մի երեխա ետ չի թողնվում (NCLB) (No Child Left Behind, Programs Complaints Management 0929
Titles I-VI (NCLB)) unit)
Դպրոցի բարեկարգում (School Improvement)
Տասնամյա կրթություն ունեցողների խորհրդատվություն
(Tenth-Grade Counseling)
Ծխախոտի Օգտագործման Կանխարգելման Կրթություն
(TUPE) (Tobacco-Use Prevention Education (TUPE))
Փոխադարձ Աջակցություն և Ստուգում (PAR) (Peer
Categorical Programs Complaints Brochure
T07-006 Armenian Eastern, Sylfaen font
Page 7 of 7
Assistance and Review (PAR))
Դպրոցի Անվտանգության և Բռնությունից Խուսափելու Ակտ
(School Safety and Violence Prevention Act)
Ներգաղթածների և Հնդկաստանի քաղաքացիների Ներգաղթածների, Հնդկաստանի
Կրթություն (Migrant and Indian Education) Քաղաքացիների և Միջազգային (916) 319-
Գրասենյակ (Migrant, Indian, and 0851
International Office)
Սննդի Ծառայություններ (Nutrition Services) Սննդի Ծառայությունների Բաժին (916) 445-
(Nutrition Services Division) 5508
Հատուկ Կրթություն (Special Education) Ընթացակարգի Երաշխիքների և
Ուղեգրերի Տրամադրման մարմին (800) 926-
(Procedural Safeguards and Referral 0648
Services unit)
Կապի համար պատասխանատու
Ծառայություն Հեռախոս
մարմին
Սարքավորումներ (Facilities) Դպրոցի Սարքավորումների
(916) 322-
Պլանավորման Բաժին (School Facility 2470
Planning Division)
Հավասար Հնարավորությունների Ապահովման Գրասենյակ
(Office of Equal Opportunity), այդ թվում`
Հավասար Հնարավորությունների
Խտրականություն (Discrimination) (916) 445-
Ապահովման Գրասենյակ (Office of 9174
Ոտնձգություն (Harassment)
Equal Opportunity)
Քաղաքացիական Իրավունքների Երաշխիքներ (Civil Rights
Guarantees)
Համընդհանուր Բողոքների Ընթացակարգի մասին լրացուցիչ ընդհանուր տեղեկությունների
համար կարող եք դիմել`
Կատեգորիալ Ծրագրերի Բողոքների Կառավարման մարմին
[Categorical Programs Complaints Management Unit]
Կալիֆորնիայի Կրթական Բաժանմունք
[California Department of Education]
1430 N Street
Sacramento, CA 95814-5901
Հեռախոս (916) 319-0929
Կարող եք նաև այցելել մեր կայքը` http://www.cde.ca.gov/re/cp/uc:
[NOTE TO LOCAL EDUCATIONAL AGENCIES (LEAS): As a form of assistance to LEAs,
the California Department of Education (CDE) offers this translation free of charge. Because
there can be variations in translation, the CDE recommends that LEAs confer with local
translators to determine any need for additions or modifications, including the addition of
local contact information or local data, or modifications in language to suit the needs of
specific language groups in the local community. If you have comments or questions
regarding the translation, please e-mail the Clearinghouse for Multilingual Documents
(CMD) at cmd@cde.ca.gov.]