Embed
Email

A Parent's Guide to MRSA (East Armenian) - Health Services

Document Sample
A Parent's Guide to MRSA (East Armenian) - Health Services
A Parent’s Guide to MRSA in California: What You Need to Know

T07-098 Eastern Armenian, Sylfaen Font

Page 1 of 4







Ուղեցույց Ծնողների Համար՝ MRSA-ի Մասին

Քալիֆորնիայում.

Ինչ Դուք Պետք է Իմանաք

Ի՞նչ է Սթաֆիլոքոքուս աուրեուսը:

Սթաֆիլոքոքուս աուրեուսը [Staphylococcus aureus] (staph) միկրոբ է, որ շատ առողջ

անձիք կրում են իրենց մաշկի վրա կամ քթի մեջ: Միացյալ Նահանգների

բնակչության մոտավորապես 25% - 30% ունեն staph իրենց քթի մեջ, սակայն դա

նրանց չի հիվանդացնում: Staph-ը կարող է նաև գտնվել թևի տակ, հետույքի կամ

սեռային օրգանների մեջ: Staph-ի բորբոքումների մեծ մասը աննշան են և կարող են

բուժվել առանց հակաբիոտիկի: Սակայն, staph-ը երբեմն կարող է այնպիսի լուրջ

բորբոքումներ պատճառել, ինչպիսին են պնևմոնիան, արյան, հոդերի և նաև

ներքնամաշկի բորբոքումները:



Ի՞նչ է MRSA-ն:

Մեթիսիլին-րեզիսթընթ Սթաֆիլոքոքուս աուրեուսը [Methicillin-resistant

Staphylococcus aureus] (MRSA) մի տեսակ staph է, որը չի կարող ոչնչացվել

պենիցիլինով և նման հակաբիոտիկներով: Մոտավորապես, 100-ից 1 հոգին է կրում

MRSA, բայց չի հիվանդանում: Քալիֆորնիայում, staph-ից առաջացած

բորբոքումների կեսից ավելին ծագում է MRSA-ից: MRSA-ի բորբոքումների տեսքը

սովորական staph-ի բորբոքումների տեսքից չի տարբերվում:



Ինչի՞ են նման staph և MRSA-ի բորբոքումները:

Staph-ից և MRSA-ից առաջացած մաշկի ընդհանուր վիճակները կարող են նմանվել

հետևյալներից որևէ մեկին.

 Սարդի խայթոցին նմանվող և զգացվող ուռուցքներ (որոնք սակայն՝ սարդի

խայթոցներ չեն)

 Մաշկի տակ գտնվող կարմիր ցավոտ ուռուցքներ, որոնք կոչվում են «բոյլզ»

կամ «աբսքեսներ»

 Կտրվածք, որը ուռչած է, տաք և թարախակալած

 Հեղուկով լի ուռուցքներ կամ մեղրագույն կարմիր մաշկ (սովորաբար դեմքի

վրա)

 Կարմիր, տաք, պինդ հատված մաշկի վրա, որը ցավում է և մեծանում

(սովորաբար սրունքների վրա)

A Parent’s Guide to MRSA in California: What You Need to Know

T07-098 Eastern Armenian, Sylfaen Font

Page 2 of 4





Ինչպե՞ս է մարդը վարակվում staph-ով կամ MRSA-ով:

Staph-ը կամ MRSA-ն կարող են տարածվել, երբ մարդը՝

 Ունենում է մաշկային շփում վարակված անձի հետ,

 Շոշափում է մակերեսներ, որոնց վրա կա այլ անձից փոխանցված staph

(օրինակ՝ սրբիչներ, մարզական իրեր, գործածված վիրակապեր)

Staph-ը սովորաբար օդից չի փոխանցվում:



Ինչպե՞ս են բուժվում staph-ի և MRSA-ի բորբոքումները:

Մաշկային staph-ի որոշ բորբոքումներ բուժվում են հեղուկը վերքերից հեռացնելով,

առանց հակաբիոտիկի անհրաժեշտության: Հեղուկի հեռացումը պետք է կատարվի

բժիշկի կողմից: Եթե ձեզ բժիշկը նշանակում է հակաբիոտիկ, ապա գործածեք

նշանակված ամբողջ դեղաչափը, նույնիսկ եթե բորբոքումը լավանում է: Ձեր դեղը մի

տվեք ուրիշին կամ էլ մի պահեք հետագայում գործածելու նպատակով: Եթե մի քանի

օրից բորբոքումը չլավանա, զանգեք ձեր բժիշկին: Եթե ձեզ հետ բնակվող կամ ձեզ

ծանոթ այլ անձինք ստանան նույն բորբոքումը, խորհուրդ տվեք նրանց դիմել բժշկի:



Հնարավո՞ր է բուժումից հետո ունենալ ուրիշ staph կամ MRSA մաշկի բորբոքում:

Այո: Բուժումից հետո հնարավոր է ունենալ ուրիշ staph կամ MRSA մաշկի բորբոքում:

Դրանից խուսափելու համար, բորբոքման ընթացքում հետևեք բժշկի խորհուրդներին

և այս էջերում ներկայացված կանխարգելիչ քայլերին:



Ի՞նչ է պետք անել, եթե կա կարծիք, որ երեխան ունի MRSA:

Եթե կարծում եք, որ ձեր երեխան MRSA ունի, զանգեք ձեր բժշկին: Մի անտեսեք

վերքը` հուսալով, որ այն կանհետանա:



Կարո՞ղ է MRSA-ով վարակված երեխան հաճախել դպրոց:

Եթե բժիշկը չի արգելել, ապա երեխաները կարող են դպրոց հաճախել այնքան

ժամանակ, քանի դեռ հեղուկը բորբոքված հատվածից դուրս չի հոսում և հնարավոր

է այն ծածկել չոր շորով: Եթե երեխան ներգրավված է ֆիզիկական գործունեության

կամ սպորտի մեջ, որը ստիպում է նրան այլ աշակերտների հետ մաշկային շփման

մեջ լինել, ապա այդ դեպքում անհրաժեշտ է դպրոցի տնօրենի կամ բժշկի

թույլտվությունը:

A Parent’s Guide to MRSA in California: What You Need to Know

T07-098 Eastern Armenian, Sylfaen Font

Page 3 of 4





Արդյո՞ք դպրոցները պե՞տք է փակվեն և ախտահանվեն, եթե առկա է MRSA վարակ:

Ոչ, հարկավոր չէ MRSA-ի վարակի պատճառով փակել դպրոցները,

«ախտահանելու» նպատակով: MRSA-ն հիմնականում տարածվում է վարակված

անձի հետ մաշկային շփում ունենալով, կամ նրա կողմից staph բորբոքում

փոխանցած մակերեսներին շփվելուց: Եթե աշակերտի բորբոքումը ծածկվել է, ապա

որևէ այլ հատուկ մաքրման կարիք չկա: Մաքրում և ախտահանում հարկավոր է

կատարել այն մակերեսների վրա, որտեղ չծածկված կամ բավարար չծածկված

բորբոքումների հետ շփման հավանականություն կա:



Որն է MRSA և staph բորբոքումների կանխարգելման ամենահեշտ եղանակը:

Ձեռքերի լվացումը ամենահեշտ եղանակն է` կանխելու MRSA և staph

բորբոքումները: Եթե օճառի և ջրի հնարավորություն չկա, և ձեռքերի վրա կեղտ չի

երևում, ապա staph-ի միկրոբներին կարելի է ոչնչացնել ալկոհոլից պատրաստված

ձեռքի որևէ կրեմով:



Ե՞րբ է հարկավոր լվանալ ձեռքերը:

 Երբ մաշկը շփվում է այլ անձանց մաշկի, կամ ուրիշների կողմից ձեռք տված

մակերեսների կամ իրերի հետ

 Մարզումներից, խաղերից և աշխատանքից առաջ և հետո

 Փռշտալուց, հազալուց, փչելուց և քթին ձեռք տալուց հետո

 Աչքերին, քթին, բերանին, կամ բաց վերք, ուռուցք կամ բորբոքում ունեցող

մաշկին ձեռք տալուց առաջ և հետո

 Պետքարան գործածելուց հետո

 Վերքի հեղուկով աղտոտված իրերին`վիրակապ, շոր կամ սավան, ձեռք

տալուց հետո

 Լվացարանը մաքրելուց, սավանները փոխելուց կամ լվացք անելուց հետո

 Նախքան ճաշ պատրաստելը, ուտելը կամ խմելը



Ուրիշ ի՞նչ կարելի է ձեռնարկել կանխելու MRSA-ն և staph-ը

 Պարբերաբար լողանալ:

 Խնամել մաշկը ինչպես հարկն է, խուսափել մաշկի վնասվածքներից և

ամիջապես մաքրել մաշկի վնասված հատվածը օճառով և ջուրով:

 Կտրվածքները և քերթվածքները մաքուր պահել և ծածկել վիրակապով

մինչև վերքը լավանա: Վերքերի թարախը հնարավոր է պարունակի staph

կամ MRSA:

A Parent’s Guide to MRSA in California: What You Need to Know

T07-098 Eastern Armenian, Sylfaen Font

Page 4 of 4

 Մի գործածեք ուրիշի անձնական իրերը, ինչպես սրբիչները, շորերը կամ

մաշկի հետ շփում ունեցող այլ իրերը: Ուրիշի կողմից ձեռք տված

մակերեսին, օրինակ մարզական գործիքին, դիպչելուց օգտագործեք որևէ

իր`սրբիչ կամ շոր:

 Աղտոտված շորերը, սավաններն ու սրբիչները լվացեք ջրով և լվացքի

օճառով, և ամբողջապես չորացրեք դրանք տաք օդով չորացնող գործիքով:



MRSA և staph բորբոքումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու

համար, դիմեք ձեր բժիշկին, շրջանի առողջապահական կենտրոնին կամ էլ դպրոցի

բուժքույրին:



Հղումներ.

Քալիֆորնիայի Հանրային Առողջապահության Բաժին

MRSA մարզիկների համար. Ինչ դուք պետք է իմանաք (անգլերեն)

http://www.cdph.ca.gov/healthinfo/discond/Documents/CAMRSAForAthletes.pdf



Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոն

Հարցեր և պատասխաններ MRSA-ի մասին դպրոցներում (անգլերեն)

http://www.cdc.gov/Features/MRSAinSchools/









[NOTE TO LOCAL EDUCATIONAL AGENCIES (LEAS): The California Department of Education (CDE)

expresses appreciation to Claudia J. Erickson and the California Department of Public Health (CDPH) for

their permission to translate the CDPH’s “Parent’s Guide to MRSA in California: What You Need to

Know.” As a form of assistance to LEAs, the CDE offers this translation free of charge. Because there can be

variations in translation, the CDE recommends that LEAs confer with local translators to determine any

need for additions or modifications, including the addition of local contact information or local data, or

modifications in language to suit the needs of specific language groups in the local community. If you have

comments or questions regarding the translation, please e-mail the Clearinghouse for Multilingual

Documents (CMD) at cmd@cde.ca.gov.]


Related docs
Other docs by DustinHarris
Lemon tart
Views: 32  |  Downloads: 1
W 158 (29)
Views: 16  |  Downloads: 0
Datganiadau o Bolisi Rhaglenni'r BBC 20082009
Views: 4  |  Downloads: 0
İSTANBUL-3 NOLU SEÇİM ÇEVRESİ
Views: 313  |  Downloads: 0
BBC CYMRU WALES
Views: 27  |  Downloads: 0
Byw ein Gwerthoedd Cyhoeddus
Views: 39  |  Downloads: 0
Guide to Conflict of Interest
Views: 27  |  Downloads: 1
By registering with docstoc.com you agree to our
privacy policy

You are almost ready to download!

You are almost ready to download!